Շուշին երբեք «առևտրի առարկա» չի եղել։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ «Շուշին եղել է Արցախի անքատելի մաս։ Ադրբեջանը երբեք չի բարձրացրել այդ հարցը բանակցություններում։ Այն դիտարկվել է միայն ադրբեջանցի փախստականների այնտեղ վերադառնալու համատեքստում»,-նշել է Օսկանյանը։ Ըստ նրա՝ «Մադրիդյան փաստաթղթում» ամրագրվում էր, թե արցախահայությունն իրենց ինքնորոշումն ինչպես են իրացնելու։ «Արցախի համար ընտրվելու էր միջանկյալ կարգավիճակ, մյուս շրջանները վերադարձվելու էին Ադրբեջանին։ Ադրբեջանը ստանալու էր 5 շրջան, Լաչինն ու Քելբաջարը մնում էր հայկական վերահսկողության տակ մինչև հանրաքվեի անցկացումը։ Մյուս տարբերակում նույնպես նախատեսվում էր 5 շրջանների վերադարձը, իսկ Լաչինն ու Քելբաջարի համար սահմանվում էր որոշակի վերադարձի ժամկետ՝ 5 տարի կամ 3 տարի և այլն, և չէին սպասելու հանրաքվեի անցկացմանը»,-հայատարարեց Օսկանյանը։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը գնաց այս ճանապարհով և իր ժամկետի ավարտին ամեն ինչ դեռ տեղում էր։ «Մեր պաշտոնաթողությունից հետո Սերժ Սարգսյանը կարողացե
Շուշին արցախյան բանակցություններում երբեք «առևտրի առարկա» չի եղել. Օսկանյան
20 апреля 202320 апр 2023
1 мин