Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակն անտեսելու վերաբերյալ հայտարարությունը, հայտարարել են Արցախի ԱԺ խմբակցությունները։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարի՝ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քամահրելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել իր հիմնական նպատակին՝ վերջնականապես հայաթափել Արցախը: Արցախում անընդունելի են համարել նաև ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ըն
Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակն անտեսելու վերաբերյալ հայտարարությունը. Արցախի ԱԺ
20 апреля 202320 апр 2023
41
2 мин