Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ուկրաինան 3 նոր պայմանագիր է կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող Bayraktar-ի հետ

Ուկրաինան երեք նոր պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ի հետ, հայտնում է Interfax-Ukraine-ը՝ վկայակոչելով երկրի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինին։ Նշվում է, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ստամբուլում ավիացիոն տեխնիկայի Teknofest 2023 միջազգային ցուցահանդեսին մասնակցելու արդյունքներով։

Կամիշինը չի հայտնել համաձայնագրի մանրամասները՝ ասելով, որ նոր պայմանագրերն Ուկրաինային ապահովում են «արտահանման եկամուտներ և նոր սերնդի զենքեր»։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Ուկրաինան պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ Baykar-ի կողմից արտադրված Bayraktar TB2 վեց անօդաչու թռչող սարքերի գնման համար։ 2022 թվականին հայտնի դարձավ, որ Ուկրաինան նախատեսում է «Բայքարից» գնել տասնյակ հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ուկրաինական տարածքում կառուցել այս տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում