Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը դատարանի դահլիճում կիթառի հնչյունների ներքո կատարել է իր «Thinking Out Loud» երգը, որպեսզի ապացուցի իր անմեղությունը։ Այս մասին հայտնում է CBS-ը։ Երաժիշտին մեղադրում են ամերիկացի սոուլ-երգիչ Մարվին Գեյի «Let's Get it On» երգի գրագողության մեջ, որը թողարկվել է 1973 թվականին։ Շիրանը Մանհեթենի դաշնային դատարանում մոտ մեկ ժամ ցուցմունք է տվել, որից հետո նրան խնդրել են պատմել «Thinking Out Loud»-ի ստեղծման պատմությունը։ Այս երգը թողարկել է 2014 թվականին և հետագայում դրա համար «Գրեմմի» մրցանակ ստացել։ Շիրանը հայտարարել է, որ այս երգը գրելիս օգտագործել է իր սեփական հնչյունական մեթոդը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Էդ Շիրանը դատարանի դահլիճում կատարել է իր «Thinking Out Loud» երգը
1 мая 20231 мая 2023
~1 мин