Найти в Дзене
Հայաստանն այսօր

Խաչանովը կրկին հաղթանակ է տարել

Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստաբնական հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մադրիդում կայացած «Մասթերս»  մրցաշարի երրորդ շրջանի խաղում հաղթել է աշխարհի 25-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին: Այս մասին հայտնում է championat.com-ը։ Հանդիպումն ավարտվել է 7:5, 4:6, 6:3 հաշվով՝ հօգուտ Ռուսաստանի:

Հանդիպման տևողությունը կազմել է 2 ժամ 54 րոպե:

Մրցաշարի 1/8 եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի Յոսիհիտո Նիսիոկա (Ճապոնիա)-Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) խաղի հաղթողը:

Մադրիդի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 7 705 780 եվրո: Տղամարդկանց մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում