Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել է 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ նվաճելով: Հայ մարմնամարզիկը, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, երկրորդ տարին անընդմեջ կարողացել է նվաճել նաև բացարձակ հաղթողի կոչումը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ դարձել էին մեդալակիրներ:
Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել էր 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով եզրափակել էր լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել էր նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավո