Այսօր «Օղակ» գործողության 32-րդ տարելիցն է, ինչի կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ անելով հրաժարվել անհանգստություն արտահայտող արարողակարգային բնույթի ձևակերպումներից ու երկու կողմերին ուղղված կոչերից և ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր։ «Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:
Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկման և դրան հաջորդող տեղահանության նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։ ԱՀ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումնե