FlyONE Armenia ընկերության Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել ապրիլի 30-ին՝ ժամը 03:14-ին: FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։ «Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։ Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը»,-գրել է Անանյանը։ Ավելի վաղ Արամ Անանյանը TACC-ին հայտնել էր, որ Փարիզ-Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում ՝ թուրքական կողմից հայկական ավիաընկերության համար օդային տարածքը փակելու պատճառով: Երեկ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են FlyONE Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թու
Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռն ու ուղևորները Երևանում են
1 мая 20231 мая 2023
4
~1 мин