Найти в Дзене
Հայաստանն այսօր

Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցից զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն, հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

Նշվում է, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում