Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Երևանում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակչում 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանին։ Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո ռինգի մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով՝ դադարեցրել է մենամարտը։

Հովհաննես Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և առնվազն ապահովել է բրոնզե մեդալ։ 

Հիշեցնենք, որ Երևանն
ընդունել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որը կտևի մինչև մայիսի 2-ը։ «Միկա» մարզահամալիրում  մեդալների համար կպայքարեն 30-ից ավել երկրի շուրջ 300 մարզիկներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում