Найти тему
Հայաստանն այսօր

Վարժական հավաքի մասնակիցները փակել են մայրուղին՝ տուն վերադառնալու հետ կապված խնդիրների պատճառով․ ԶԼՄ

25-օրյա վարժական հավաքից հետո պահեստազորայինները երեկ փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական ​​ճանապարհը՝ տուն վերադառնալու հետ կապված խնդիրների պատճառով, գրում է «Հրապարակը»։ 

Թերթի տեղեկություններով՝ զորավարժություններն ավարտվել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ, իսկ հետո պահեստազորայիններին պետք է տուն ուղարկեին, սակայն ՊՆ-ն դրա համար տրանսպորտ չի տրամադրել։

«Հրապարակի» հետ զրույցում հավաքի մասնակիցներից Հովհաննես Վարդանյանը նշել է, որ իրենց դիրքերից իջեցրել են Ծովակ գյուղի մոտ և 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությունից ասել են, որ ինչպես ուզում եք, գնացեք հասեք:

«Ժամանակին տանում են դիրքեր, տուն-տեղ թողած գնում ենք, պոստ ենք պահում, երբ վերջանում է, ավտո չեն տրամադրում, որ մեր երեխաներին հասնենք, ամեն մեկն իրենց գումարով պետք է անեն դա, այսպես են բանակ պահում»,- նշել է նա:

Նրա խոսքով, ավելի ուշ ավտոբուս, այնուամենայնիվ, հատկացվել է իրենց, սակայն դա տեղի է ունեցել միայն վեճերից ու երթուղին փակելուց հետո։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում