Մայրանալու մասին լուրը հայտնելուց հետո Զեփյուռ Բրուտյանն իր բլոգում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, որտեղ ընդգծում է իր մեծացող «փորիկը»։ Ինչիպիս՞ կերպարներ է նա ընտրում, ներկայացնում է Thevoicemag.ru-ն։
Գործարար մայրիկ
Տրիկոտաժե զգեստ, նորաձև Prada պայուսակ, վերարկու և «հանգիստ շքեղութուն»: Ճաշակով և հարմար, եթե առջևում զբաղված օր ունեք։
Սպորտային մայրիկ
Հղիության ընթացքում չափավոր ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարևոր է, ուստի Զեփյուռն ակնհայտորեն չի խուսափում մարզասրահ հաճախելուց։ Եվ նա նույնիսկ գտել է հղի կանանց համար օպտիմալ սպորտային համազգեստ։
Նորաձև մայրիկ
Դերասանուհին դեռ չի հայտնել երեխայի սեռը, ուստի բաժանորդներին ինտրիգ է անում մոդայիկ գլուխկոտրուկներով։ Ինչպես տեսնում ենք, նա հարմար հանդերձանք ունի թե՛ տղայի, թե՛ աղջկա ծնվելու համար։
Գլամուրային մայրիկ
Առջևում շատ «հաճելի անախորժություններ» կան, այնպես որ, քանի դեռ ժամանակ կա, երեկոյան հագուստը գեղեցիկ է։ Նմանատիպ հագուստ ընտրելու դեպքում կարելի է փոքր-ինչ «քողարկել» կլորացած որովայնը: