Ադրբեջանական կողմն ապրիլի 28-ից՝ ժամը 21:00-ից մինչև այսօր մոտ 11:10-ը Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ մատակարարող խաղաղապահների մեքենաները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Շտաբից մանրամասնում են, որ Ադրբեջանի ուժային մարմիններն արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին: «Քիչ առաջ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են ՀՀ Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով»,- ասված է հայտարարությունում: Փաստորեն, ըստ տեղեկատվական շտաբի, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված
Ադրբեջանի ուժայինները 14 ժամ Շուշիի մոտ կանգնեցրել են ՌԴ խաղաղապահների մեքենաները
1 мая 20231 мая 2023
2 мин