Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստանը պատրաստ է աջակցել Սիրիայի վերականգնման գործընթացներին․ Փաշինյանը՝ Ասադին

Հայաստանը պատրաստ է աջակցել Սիրիայի վերականգնման գործընթացներին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին ազգային տոնի առթիվ ուղղված ուղերձում, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Փաշինյանը նշել է, որ դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները: «Համոզված եմ, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ: Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին»,- ասված է ուղերձում: ՀՀ վարչապետն իր ուղերձում Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Հայաստանը պատրաստ է աջակցել Սիրիայի վերականգնման գործընթացներին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին ազգային տոնի առթիվ ուղղված ուղերձում, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Փաշինյանը նշել է, որ դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները:

«Համոզված եմ, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ: Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին»,- ասված է ուղերձում:

ՀՀ վարչապետն իր ուղերձում Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում