Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ապրիլ-հուլիս ամիսներին կիրականացնի մարզային համերգաշար։ Այն կրում է «Լսի՛ր» խորագիրը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մամուլի ծառայությունը։
Նախագծի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում կհյուրընկալվեն չորս աշխարհահռչակ երաժիշտներ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։
Երաժիշտները ելույթներ կունենան համապատասխանաբար՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համերգներից բացի կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
«Մարզային համերգաշարի նպատակն է է՛լ ավելի ակտիվացնել մարզային կյանքն ու տեղաբնակներին նվիրել բարձրակարգ համերգային երեկոներ»,- ասված է հայտարարությունում։
«Լսի՛ր» մարզային համերգաշարի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում կհյուրընկալվեն աշխարհահռչակ երաժիշտներ
17 апреля 202317 апр 2023
~1 мин