Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը (55 կգ) գլխավերևում պահեց 87 կգ կշռող ծանրաձողն ու արժանացավ փոքր բրոնզե մեդալին: Այս մասին գրում է Armsport.am-ը: Այս վարժությունում փոքր ոսկե մեդալին է արժանացել ուկրաինացի Սվետլանա Սամուլյակը, իսկ փոքր արծաթը նվաճել է ռումինացի Անդրեա Կոնտրուտան: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժության վերջնարդյունքում նա զբաղեցրել է 7–րդ հորիզոնականը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ մրցաշարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ բաղկացած 12 հոգուց, որոնցից 4-ը մարզիկներ են։ Ոճաբան Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման ար
Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանն արժանացավ փոքր բրոնզե մեդալին
17 апреля 202317 апр 2023
1 мин