Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության 2021 թվականի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Թուրքիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում կրկին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը հավաքեց 15.033 միավոր և ոսկե մեդալ նվաճեց: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ մարզիկները 2 մեդալ են նվաճել Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում՝ հավաքելով 14,733 միավոր: Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգթափեր վարժությունում՝ հավաքելով 14,266 միավոր: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Արթուր Դավթյանը Թուրքիայում Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ
17 апреля 202317 апр 2023
1
~1 мин