Իսպանացի էքստրեմալ մարզուհին 500 օր անցկացրել է 70 մետր խորության վրա գտնվող քարանձավում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
50-ամյա Բեատրիս Ֆլամինին համաշխարհային ռեկորդ է սահմանել` նշված ժամանակահատվածում քարանձավում միայնակ մնալով: Փորձարկման ընթացքին ուշադիր հետևել են գիտնականները, որոնք ցանկություն են հայտնել ուսումնասիրել մտքի հնարավորությունները:
Կինը 48 տարեկան է եղել, երբ 2021 թվականի նոյեմբերի 20-ին իջավ քարանձավ: Քարանձավում նա միայնակ 2 անգամ նշել է իր ծննդյան տարեդարձը: Ֆլամինին պատմել է, որ այդ ժամանակը շատ արագ է անցել ։
«Երբ իմ հետևից եկան, ես քնած էի։ Ես մտածեցի, որ ինչ-որ բան է պատահել: Ասացի` ես գիրքս դեռ ավարտին չեմ հասցրել»,-պատմել է իսպանուհին`նշելով, որ այդ ընթացքում 60 գիրք է կարդացել: