Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի հանքի ուղղությամբ, աշխատակիցները տարհանվել են

Ադրբեջանցիները երեկ երեկոյան և այսօր առավոտյան կրակ են բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները հնչել են երեկ երեկոյան ժամը 19։00-ից մինչև 23։00 ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հանքի աշխատանքները դադարեցվել են։ Գիշերն իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել։ Առավոտյան կրակոցները վերսկսվել են, որի ընթացքում որոշում է կայացվել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին»,-հայտնեց նա՝ հավելելով, որ աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, տեխնիկայի վնասումներ չեն եղել։

Ըստ ընկերության ներկայացուցչի՝  այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։  «Դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն հանքավայրի աշխատանքները»,-նշեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ սահմանային փոխհրաձգության հետևանքով ապրիլի 11 -ին հանքը  աշխատակիցներիը տարհանվել էին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում