Найти тему
Հայաստանն այսօր

ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 12 հիվանդ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ուռուցքաբանական և սրտանոթային հիվանդություններով 12 պացիենտ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Քաղաքացիները տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բուժհաստատություններ։ Մինչ այժմ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 317 հիվանդ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում