Найти в Дзене
Հայաստանն այսօր

Շուշիի հանձնման գործով Արցախի նախագահը կհարցաքննվի․ ԶԼՄ

Նախկին և ներկա պաշտոնյաները ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով կհրավիրվեն Հակակոռուպցիոն դատարան և կհարցաքննվեն, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նրանց թվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Թերթը գրում է, որ նրանից բացի դատարան են կանչվելու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դատարան էր ուղարկել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործը։

Արզումանյանը բերման էր ենթարկվել 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ Շուշի քաղաքի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելու գործում պաշտոնեական անփութության մեղադրանքով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում