Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Շատ բան ենք կորցրել. սա իբրև ապրել ա՞, որ ապրում ենք. Տեղի բնակչուհի

Տեղ համայնքի բնակիչներից մեկը Armenia Today-ի հետ զրույցում ներկայացրել է գյուղում ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ այժմ վիճակը հանգիստ է, ապրիլի 11-ին տեղի ունեցած սադրանքից հետո կրակոցներ չեն եղել։ «Գյուղ չեն մտած, տենց դեպք իլլալ չի»,-նշեց նա՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք եղել են ադրբեջանական ներխուժման դեպքեր։ Կապված առկա սպառնիլիքի հետ գյուղի բնակիները հողագործությամբ չեն զբաղվում սահամամերձ հատվածում։ «Քինում չենք, թուրքը հենա ընդեղ, կտորի՞ մեզ»,-նշեց նա։ «Շատ բան ենք կորցերլ, սա ապրել ա՞, որ ապրում ենք»,-բողոքեց բնակչուհին։ Նրա փոխանցմամբ՝ իրենց ընտանիքն Աղավնոյից է եկել Տեղ համայնք, բայց ոչ մի փոխհատուցում չեն ստացել։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ։ Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվա

Տեղ համայնքի բնակիչներից մեկը Armenia Today-ի հետ զրույցում ներկայացրել է գյուղում ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ այժմ վիճակը հանգիստ է, ապրիլի 11-ին տեղի ունեցած սադրանքից հետո կրակոցներ չեն եղել։ «Գյուղ չեն մտած, տենց դեպք իլլալ չի»,-նշեց նա՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք եղել են ադրբեջանական ներխուժման դեպքեր։

Կապված առկա սպառնիլիքի հետ գյուղի բնակիները հողագործությամբ չեն զբաղվում սահամամերձ հատվածում։ «Քինում չենք, թուրքը հենա ընդեղ, կտորի՞ մեզ»,-նշեց նա։ «Շատ բան ենք կորցերլ, սա ապրել ա՞, որ ապրում ենք»,-բողոքեց բնակչուհին։

Նրա փոխանցմամբ՝ իրենց ընտանիքն Աղավնոյից է եկել Տեղ համայնք, բայց ոչ մի փոխհատուցում չեն ստացել։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ։

Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում