Տեղ գյուղում իրավիճակը կայուն է, ժողովուրդն ապրում է իր առօրյա կյանքով, արտագաղթ չկա, խուճափ չկա, տեղահանված չունենք։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Ըստ համայնքապետի՝ սահմանային վերջին ագրեսիան իրենց համար նորություն չէր։ «90-ականներից հետո Տեղի բնակիչը տեսել է այս պատերազմները, այնպես որ սա նորություն չէ Տեղ գյուղի բնակիչների համար»,-նշեց նա։ Ղուլունցն առաջարկեց գյուղին այլ ձևով օգնել։ «Բերեք անասնապահությունը զարգացնենք, գյուղացուն օգնենք, ոչ թե այլ բաների մասին խոսենք։ Հասկացանք ագրեսիան եղել է, բայց պետք է մտածենք գյուղացուն օգնենք։ Համայնքապետն այս իրավիճակում համախմբվելու կոչ արեց։ «Պետք է բոլորս համախմբվենք, միասնական դառնանք մեր հողերը պաշտպանենք, ոչ թե իրար հետևից խոսենք։ Հասկանացանք 44-օրյայից հետո ազգը կոտրված է, բայց դա դաս դարձավ մեր ժողովրդի համար։ Կառավարությունը գյուղացիներին համաֆինանսվորում է տվել. օգնել է, ծրագիր կա, բայց ամեն դեպքում էլի սահմանում ապրող գյուղացուն այս պահի դրությամբ մի լուցկու հատիկով օգնելը ես
Խուճապ չկա, տեղահանված չունենք. Տեղի համայնքապետը՝ գյուղում տիրող իրավիճակի մասին
15 апреля 202315 апр 2023
8
1 мин