Найти в Дзене
Հայաստանն այսօր

Նորանշանակ ՄԻՊ-ի առաջին այցելությունը Սյունիք. ինչ ուղղությունններ է առանձնացրել Անահիտ Մանասյանը

Պատրաստվում ենք Սյունիքի Տեղ համայնքում ստեղծված իրավիճակն արձանագրել ու փոխանցել միջազգային կառույցներին, ներպետական իրավասու մարմիններին: Այս մասին Տեղ համայնքում Armenia Today-ի հետ զրույցում ասաց նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Ըստ նրա՝խնդիր է դրված հասկանալ, թե ինչպես է հնարավոր լուծել այդ խնդիրները՝ մարդու իրավունքի պաշտպանությա խնդիրները բարձրաձայնելով տարբեր կառույցների շրջանում: Սահմանային նոր խախտումների շուրջ ՄԻՊ-ը նոր թափով է սկսելու աշխատել, քանի որ կարծում է, այստեղ որ բացառիկ կարևորություն ունի առաջին հերթին Մարդու իրավունքների պաշտպանությունն ու դիվանագիտական դաշտում խնդիրը պատշաճ ներկայացնելը: «Այս պահին ըստ էության փաստահավաք աշխատանք ենք իրականացնում Տեղ համայնքում: Ի սկզբանե արձանագրեմ, որ մեր խնդիրը ոչ թե ընդհանուր առմամբ իրավիճակի վերաբերյալ վերլուծությունն է, այլ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրների արձանագրումը: Մենք դեռ չենք հանդիպել քաղաքացիական բնակչության հետ, պատրաստվում ենք հանդիպել՝ հասկանալու համար, թե իրենց իրավունքների տեսանկյունից

Պատրաստվում ենք Սյունիքի Տեղ համայնքում ստեղծված իրավիճակն արձանագրել ու փոխանցել միջազգային կառույցներին, ներպետական իրավասու մարմիններին: Այս մասին Տեղ համայնքում Armenia Today-ի հետ զրույցում ասաց նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Ըստ նրա՝խնդիր է դրված հասկանալ, թե ինչպես է հնարավոր լուծել այդ խնդիրները՝ մարդու իրավունքի պաշտպանությա խնդիրները բարձրաձայնելով տարբեր կառույցների շրջանում:

Սահմանային նոր խախտումների շուրջ ՄԻՊ-ը նոր թափով է սկսելու աշխատել, քանի որ կարծում է, այստեղ որ բացառիկ կարևորություն ունի առաջին հերթին Մարդու իրավունքների պաշտպանությունն ու դիվանագիտական դաշտում խնդիրը պատշաճ ներկայացնելը:

«Այս պահին ըստ էության փաստահավաք աշխատանք ենք իրականացնում Տեղ համայնքում: Ի սկզբանե արձանագրեմ, որ մեր խնդիրը ոչ թե ընդհանուր առմամբ իրավիճակի վերաբերյալ վերլուծությունն է, այլ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրների արձանագրումը: Մենք դեռ չենք հանդիպել քաղաքացիական բնակչության հետ, պատրաստվում ենք հանդիպել՝ հասկանալու համար, թե իրենց իրավունքների տեսանկյունից ինչ խնդիրներ կան»,- ասաց նա:

ՄԻՊ խոսքով՝ մինչև նրանց հետ հանդիպելը հանդիպել է Սյունիքի մարզպետի և մի քանի այլ մարդկանց հետ, ովքեր տեղեկություն են փոխանցել խնդիրների վերաբերյալ:

«Նախնական գնահատմամբ երեխաների իրավունքների, անձանց ֆիզիկական, հոգեբանական անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների հետ կապված խնդրահարույց իրավիճակներ կան»,- ասաց Մանասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում