Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Տեղի բնակիչների զենք բաժանելու մասին

Քաղաքացիական անձանց զենք բաժանելը Պաշտպանության նախարարության որոշմամբ պետք է լինի՝ կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Բնականաբար Տեղ համայնքի բնակչությունը պատրաստ է եղել ցանկացած պահի: Սակայն խնդիրը ոչ թե զենք վերցնելն է, այլ այդ ամեն ինչին համակարգային մոտենալը: Եթե դա լինի անկախ, և ամեն մեկը զենք վերցնի ու ինչ մտածում է անի, մենք կունենանք շատ վատ իրավիճակ: ՊՆ-ն նման բան չի հանձնարարել»,- ասաց մարզպետը: Այս իմաստով, ըստ Ղուկասյանի, համայնքն ուրիշ անելիք չուներ. արեվլ է ամեն ինչ:

«Շնորհակալ եմ Տեղ համայնքի բնակիչներին, քանի որ իրականում շատ խիզախ են: Դեռ բողոքում էին, թե ինչու չեն այս կամ այն գործողությանը մասնակցում»,- նշեց նա:

Armenia Today-ի հարցին, թե որքան տարածք է անցել Ադրբեջանի վերահսկողությանը, մարզպետն ասաց, որ հասանելի տեղեկատվություն չունի: Դեռևս բանակցություններ են ընթանում և եթե կարիք լինի, իրենց տարածքները կորցրած համայնքաբնակները փոխհատուցում կստանան:

Հարցին, թե ինչ նպատակով է այցելել սահմանային հատված, Ղուկասյանն ասաց, որ Սյունիքի մարզ եկած Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Անահիտ Մանասյանին է ուղեկցում: Նրա հետ նախ քննարկումներ են ունեցել Գորիսում, ապա եկել են այստեղ, որ տեղում խոսեն մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Այցի հիմնական նպատակը ՄԻՊ-ին բերել և տեղում իրավիճակը ներկայացնելն է ու բնակիչների հետ հանդիպելու հնարավորություն ստեղծելը, ասաց մարզպետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում