Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ իրենց գույքն օտարվի համապատասխան գներով: Ըստ բնակիչների՝ նախկինում տներն օտարվել են մեկ քառակուսի մետրի դիմաց 580-600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, սակայն հիմա տան գները շեշտակի աճել են և այն մարդկանց, որոնք դեռ չեն հեռացել տներից, առաջարկում են 1 200-1 500 դոլար: «Հիմա կոնկրետ մեր թաղամասում շենք են սարքում, որտեղ մեկ քառակուսի մետրը 5,5-7 հազար դոլար է արժենալու: Մենք էլ 2008թ.-ից պայմանագիր ենք կնքել, որ մեզ պետք է այդտեղ տուն հատկացնեն: Հիմա շենքը սարքել են, մեզ ասում են՝ դուք տեղ չունեք»,- ասում են բնակիչները: Նրանք պարզաբանում են, որ ըստ իրենց պայմանագրրերի՝ իրավունք չեն ունեցել կառուցապատողին փոխել: Երրորդ անձի ի հայտ գալու դեպքում կողմերը պետք է գրավոր համաձայնություն տան, որը իրենք չեն արել: «Մարտի 23-ին դիմում ենք ներկայացրել փոխվարչապետի օգնականին, որպեսզի 10 օրում պատասխանեն, բայց հիմա ասում են, որ դեռ պատրաստ չէ: Ուզում ենք վարչապետը մեզ ընդու
Առաջարկում են 1200-1500 դոլար. Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել
14 апреля 202314 апр 2023
23
1 мин