Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և կարևորել ջանքերը «հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. պայմանավորվածություններին համապատասխան»։