Найти тему
Հայաստանն այսօր

Նման օրենք Հայաստանում չկար․ փոխնախարարը՝ կամավորության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանում կան բազմաթիվ կամավորական շարժումներ, սակայն երկար տարիներ չունեինք իրավական ակտ, որը կլուծեր կամավորական կառույցների խնդիրները։ Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով կամավորության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

«Նման օրենք մենք չենք ունեցել։ Նպատակներից է աջակցել ակտիվ քաղհասարակության ձևավորմանն օժանդակելուն։ Ի՞նչ խնդիր է լուծում․ աշխատաշուկա մուտք գործել, շրջանավարտի համար վերաինտեգրվել և այլն։ Ովքե՞ր իրավունք ունեն կամավոր ներգրավվելու․ դա պետությունն է, շահույթ չհետապնդող կազմակերպություններն են՝ հիմնադրամներ, միություններ, հասարակական կազմակերպություններ»,- ասաց փոխնախարարը։

Նա տեղեկացրեց, որ կամավորի հետ պարտադիր պահանջ է պայմանագրի կնքումը։ Օրենքում ամրագրված են 14 հիմնական ուղղություններ։ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս օրենքը, սակայն, չի տարածվում հայրենիքի պաշտպանության կամավորական կառույցների վրա։

«Դա առանձին կարգավորում է, և այս օրենքի դաշտում չէ։ Կամավոր կարող է լինել 16 տարեկանը լրացած անձը։ Եթե 14 տարեկանը լրացած քաղաքացին է ուզում կամավոր լինել, ապա իր խնամակալի կամ ծնողի համաձայնություն պետք է լինի»,- ասաց նա։

Սարգսյանը հավելեց, որ կամավոր աշխատանք իրականացրելը դա փորձառություն է։ Բացի այդ, որոշակի մասնագիտական աշխատանքների դեպքում պարտադիր բաղադրիչ է լինելու տվյալ ոլորտում կրթություն կամ հավաստագիր ունենալու համար։

«Այս կարգավորումներով բուհերում կամ որևէ կրթական հաստատությունում սովորողն ուսուցման ժամանակահատվածում կամ ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում հնարավորություն կունենա փորձառություն անցնել որևէ գործատուի մոտ՝ իր նախաձեռնությամբ, իհարկե, որոշակի սահմանափակումներով»,- մանրամասնեց փոխնախարարը։

Սարգսյանը նշեց, որ այս ինստիտուտը կօգնի հատկապես այն մարդկանց, ովքեր դժվարանում են աշխատանք գտնել։ Փոխնախարարը հավելեց, որ կամավորության մշակույթը տարիների ընթացքում ավելի շատ է տարածվում Հայաստանում և կամավոր լինելու թիվը գնալով մեծանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում