Հայաստանի հանրապետությունն առաջնորդվում է իր պետական շահով: Այս մասին ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցելու մասին պարզաբանում տալու մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պահանջը: «Մի քիչ անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ Մարիա Զախարովան հայաստանի հանրապետությունից պարզաբանում է պահանջել: ՀՀ-ն առաջնորդվում է իր պետական շահերով և ամեն ինչ անում է իր ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու համար և այդպես էլ շարունակվելու է»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ ՀՀ-ն իր ռազմավարական հարաբերությունները պահպանում է և ՌԴ-ի, և այլ գործընկերների հետ: Հիշեցնենք, որ Զախարովան իր ճեպազրույցում ասել էր, որ հայ գործընկերներից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ են խնդրել։ Պատասխան ստանալուց հետո կորոշեն ինչպես արձագանքել դրան: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Պատգամավորը պատասխանել է ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցությունը պարզաբանելու ՌԴ պահանջին
14 апреля 202314 апр 2023
5
~1 мин