ՊՆ՝ վթարի ենթարկված սանիտարական ավտոմեքենայի անձնակազմի հոսպիտալացման մասին ԶԼՄ-երում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ըստ Shamshyan.com-ի՝ Սյունիքի մարզում բախվել են բեռնատարն ու ՀՀ ՊՆ զորամասի սանիտարական ավտոմեքենան, ինչի հետևանքով ՊՆ մեքենան հայտնվել է ձորում։ Կայքի փոխանցմամբ՝ ՊՆ վարորդն ու 2 բուժակ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
ՊՆ-ից հերքում են այս տեղեկությունը։ «Ավտոմեքենայի մեջ եղած բուժակները և վարորդն աննշան վնասվածքներ են ստացել և նույնիսկ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Ստացիոնար բուժման որևէ մեկը չի ընդունվել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,-հայտնում է Թորոսյանը։