Найти тему
Հայաստանն այսօր

Տեղ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի նախապատրաստվող էսկալացիայի մի մասն է. ԱԽ քարտուղար

Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպը կապված է ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական սադրանքի հետ։ Այս մասին CivilNet-ի հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Վերջին շրջանում բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի և այս միջադեպը պետք է դիտարկել հենց այդ էսկալացիայի համատեքստի մեջ, ինչի մասին խոսում են ադրբեջանական պրոպագանդան և միջազգային կենտրոնները։ Այս պրովոկացիան Ադրբեջանի նախապատրաստվող էսկալացիայի պլանի մի մասն է»,-հայտարարել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Այսօր ավելի վաղ  Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։

Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц