Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սեպտեմբերյան ագրսեիայից վիրվորված և հոգեկան հիվանդություն ձեռք բերած զինծառայողները աջակցություն կստանան

Հայաստանի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները կարող են դիմել սոցիալական աջակցություն ստանալու համար։ Նրանց կառավարություն հատկացնում է միանվագ 500 հազար դրամ գումար, որի նպատակով հատկացվել է 33 500 000 ՀՀ դրամ։ Որոշումը կայացվեց կառավարության ապրիլի 13-ի նիստում։

Նշվում է, որ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 67 զինծառայողի։

Աջակցությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։ Սակայն բազմաթիվ զինծառայողներ չեն ներկայացրել դիմումը՝ պայմանավորված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, ինչպես նաև առողջական և անձնական խնդիրներով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում