Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: Նրանցից մեկը հայտնել է, որ ադրբեջանցու ձեռքին այն մարդու հեռախոսն է եղել, որին սպանված են գտել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: Այս մասին գրում է News.am-ը: Երիտասարդներից մեկը՝ Գոռ Օհանջանյանը, մանրամասներ է պատմել դեպքից։ «Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել և այլն: Մեր ոստիկաններն էլ, փոխարենը դրան բռնեին, եկել ու մեզ են բան ասում: Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում, մեզ են գցում, հասկանո՞ւմ եք: Շատ վատ պահվածք ցույց տվեցին այդ ոստիկանները»,- պատմել է Գոռը: Գոռ Օհանջանյանի խոսքով՝ ադրբեջանցին թրջված ու կեղտոտ վիճակում է եղել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում հայտ
«Ձեռքին կոմբինատում սպանվածի հեռախոսն էր». ինչպես են Աճանանի երիտասարդները բռնել ադրբեջանցուն․ ԶԼՄ
13 апреля 202313 апр 2023
41
1 мин