ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստովանել է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցածը նաև թերությունների արդյունք է: «Օրեր առաջ ես հաստատել եմ, թերությունների գոյությունը, որոնք չպետք է լինեին: Դրանք առաջացել են, քանի որ գուցե չի գիտակցվել, թե հակառակորդն իրեն ինչպես կպահի և մեր դիրքավորումներն ինչպիսին պետք է լինեն: Այո, թերացել ենք, թերացումների արդյունքում նրանց կողմից եղել է առաջխաղացում: Թերացումների մասին խոսակցությունից օրեր անց եղել է ԱԱԾ տնօրենի հրաման՝ սահմանապահ զորքերի հրամանատարի փոփոխության մասին, ավելին, անգամ ծառայողական քննություն է նշանակվել»,-Առաջին ալիքի եթերում ասել է Քոչարյանը: Նա նաև հաստատել է, որ ապրիլի 11-ին վիրավորվածների թվում է նաև հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը: Նրա խոսքով՝ նա այնտեղ զբաղվել է վերոնշյալ թերացումների շտկմամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական
«Թերացել ենք». Անդրանիկ Քոչարյանը՝ Ադրբեջանի առաջխաղացումների մասին
13 апреля 202313 апр 2023
6
1 мин