Երեկ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի վերաբերյալ տեղեկացվել է Եվրոպական Միության միջնորդական առաքելությանը։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ «Այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և փոխհրաձգության վերաբերյալ։ Նաև նրանք նշել են, որ իրենք տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են։ Նրանք Բրյուսելում Եվրոպական միության արտաքին ծառայությանն են զեկուցում, ինչը ոչ հրապարակային է»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այդ մասին տեղեկություն չունեն։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Այսօր ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակո
ԵՄ-ն նշել է, որ հրաձգության պահին Տեղում չեն եղել. դեռ տեղեկություն չունենք զեկույցի մասին. Միրզոյան
13 апреля 202313 апр 2023
1 мин