ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել ուղիղ շփումները հարաբերությունների կարգավորման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա վստահություն է հայտնել, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները խաղաղություն ապահովելու համար։ «Տեղեկություն եմ ստացել հայ – ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին (ապրիլի 11-ին- խմբ. Armenia Today)։ ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև հաղորդակցություն լինի, և կանխվի նման միջադեպերը։ Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի նման երկխոսություն և հաղորդակցություն տեղի ունենա», - հայտարարել է Օսմանին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ երկու կողմերի համար էլ կարևոր է խաղաղությունը։ «Ես կողմերին կոչ եմ անում մեխանիզմներ օգտագործել խաղաղության ապահովման համար։ Բոլոր հակամարտությունները, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված
ԵԱՀԿ ղեկավարը Երևանին և Բաքվին դեէսկալացիայի և անմիջական շփումների կոչ է արել
12 апреля 202312 апр 2023
3
1 мин