Ադրբեջանական զինուժի գնդակոծությունից մահացած Արագածոտնի մարզի Թալին քաղաքից Մկրտիչ Հարությունյանը 33 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երկու երեխա, հայտնում է News.am-ը։ Կայքը հայտնել է նաև մեկ այլ զոհվածի՝ գյումրեցի 23-ամյա Արթուր Սահակյանի մասին։ Նա լեյտենանտ էր, վերջերս էր ծառայության է անցել Սյունիքի մարզում։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ԶԼՄ-ն պատմել է ադրբեջանական հրաձգության հետևանքով զոհերից երկուսի մասին
12 апреля 202312 апр 2023
~1 мин