Ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով զոհված Հենրիկ Քոչարյանը Վայոց ձորի մարզիչ էր, Վայքից, 44-օրյա պատերազմի մասնակից էր, հայտնում է news.am-ը։ Նա 26 տարեկան էր, ծառայում էր որպես լեյտենանտ։ Ինչպես կայքին հայտնել են համայնքապետարանից, նա Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում մեկ անգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու կրկին վերադարձել է մարտի դաշտ, ստացել երկրորդ վիրավորումը ոտքի հատվածում: «Նա իր ձեռքերով մարտի դաշտից հանել է պատերազմում զոհված ընկերոջ դին»,- ասել են համայնքապետարանից։ Քոչարյանը, մինչ զինվորական դառնալը, սովորել է նաև Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։ Երեխաներից ավագն էր, ունի քույր և եղբայր։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածք
Տեղ գյուղում զոհված Հենրիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր
12 апреля 202312 апр 2023
1 мин