Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:Այս մասին գրում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի կատարած հայտարարություններին:
«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»,- ասել է Միկոյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց հողերից «շների նման քշել են» Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սեյրան Օհանյանին: Ալիևի խոսքով՝ նրանցիցի ոչ մեկն այսօր Ստեփանակերտ կամ արցախյան այլ տարածքներ ոտք դնել չի կարող:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք