Տեղ համայնքն ամենապատրաստված է ՀՀ-ում, Տեղում կա զինանոց, զենքի խնդիր գոյություն չունի, գյուղի յուրաքանչյուր տղամարդ որոշակի պատերազմական իրավիճակի ժամանակ գիտի, թե ինչ անի։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Երբ պաշտպանության խնդիր է լինում, գյուղը պետք է ունենա իր ռազմավարական ծրագիրը։ Տեղը շատ բարձր պատրաստվածություն ունի, և մյուս համայնքները պետք է օրինակ վերցնեն։ Տեղում կա զինանոց, զինանոցում ամեն զենքի վրա անուն-ազգանուն կա, թե այդ զենքն ումն է և ում պետք է տրամադրվի, բայց խաղաղ իրավիճակներում այդ զենքը չի տրամադրվում անիմաստ մեկին, որ կապի մեջքին, գնա խանութ»,- ասաց պատգամավորը՝ մանրամասնելով, որ գյուղացիներին զենք չի բաժանվել, բայց երբ կարիքն առաջանում է, ցանկացած գյուղացի գիտի, թե իր զենքը որտեղ է գտնվում։ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ սահմանը պաշտպանում են կամ սահմանապահ զորքը, կամ ՀՀ զինված ուժերը։ Գյուղի կամ համայնքի բնակիչը պաշտպանում է սահմանը, եթե անցնում է պայմանագրային ծառայության և մտնում է կամ սահմանապահ զորքեր, կամ ԶՈւ-ո