Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:

Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում