Կորոնավիրուսային հիվանդության դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 5 բուժաշխատողի, հայտնում է Քննչական կոմիտեն։ Գերատեսչությունից մանրամասնում են, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2 ընտանեկան բժիշկներ 2021թ․ հուլիսից հոկտեմբեր Հայաստանում ընդամենը մեկ-երկու օր գտնվող ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ կազմել են նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու մասին բժշկական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Այնուհետև, հիշյալ բժիշկները կազմել և հաստատել են ԻԻՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ ներառելով պատվաստման օրերի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Բացի այդ, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը ԻԻՀ քաղաքացիների՝ Հայաստանում չգտնվելու պայմաններում կազմել է նրանց իբրև հետազոտելու և պատվաստման են
«Սևանի» ԲԿ-ի 5 բժիշկներ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր են կազմել․ ներկայացվել է մեղադրանք
19 апреля 202319 апр 2023
1
1 мин