Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Առանց հարկերի վճարման վաճառել են հայտնի մարդկանց կողմից գովազդվող բրենդային թանկարժեք ժամացույցներ․ ՊԵԿ

Բացահայտվել է Տելեգրամով և Ինստագրամով առանց հարկերի հաշվարկման և վճարման բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեության դեպք, հայտնում է ՊԵԿ-ը։ Մասնավորապես, «Watch24.am» Տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» Ինստագրամյան էջերում գովազդվել են շուրջ 187 հատ, ընդհանուր՝ 5.433.986 դոլար շուկայական արժեքով տարբեր տեսակի՝ հիմնականում «Rolex», «Audemars Piguet», «Patek Philippe» թանկարժեք ժամացույցներ: Վաճառքի ենթակա բրենդային ժամացույցները գովազդվել են հանրությանը հայտնի տարբեր անձանց կողմից։ Միաժամանակ, տեղեկություններ են ստացվել, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունն իրականացնում է Երևանի բնակիչ Հ․ Ք․-ն։ «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գնում կատարելու նպատակով ընտրվել է վաճառվող «Rolex» տեսակի ժամացույցը, որի համար վերջինս կանխիկ պահանջել է 45․500 դոլար։ «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելուց անմիջապես հետո, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով` հարկման օբյեկտը թաքցնելու անմիջականորեն

Բացահայտվել է Տելեգրամով և Ինստագրամով առանց հարկերի հաշվարկման և վճարման բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեության դեպք, հայտնում է ՊԵԿ-ը։

Մասնավորապես, «Watch24.am» Տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» Ինստագրամյան էջերում գովազդվել են շուրջ 187 հատ, ընդհանուր՝ 5.433.986 դոլար շուկայական արժեքով տարբեր տեսակի՝ հիմնականում «Rolex», «Audemars Piguet», «Patek Philippe» թանկարժեք ժամացույցներ: Վաճառքի ենթակա բրենդային ժամացույցները գովազդվել են հանրությանը հայտնի տարբեր անձանց կողմից։

Միաժամանակ, տեղեկություններ են ստացվել, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունն իրականացնում է Երևանի բնակիչ Հ․ Ք․-ն։ «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գնում կատարելու նպատակով ընտրվել է վաճառվող «Rolex» տեսակի ժամացույցը, որի համար վերջինս կանխիկ պահանջել է 45․500 դոլար։

«Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելուց անմիջապես հետո, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով` հարկման օբյեկտը թաքցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, քաղաքացին ձերբակալվել և բերվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 20․053 ԱՄՆ դոլար, 330 ԱՄԷ դիրհամ, 50 եվրո և «Breguet» տեսակի բրենդային ժամացույց։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում