Найти тему
Հայաստանն այսօր

Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Հայաստանում

Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանը առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում։

Բելառուսում ստեղծագործող երգչուհու երևանյան մենահամերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին:

Համերգին կհնչեն Բախի, Բելլինիի, Պուչինիի, Ռոսսինիի, Դոնիցետտիի, Գունոյի, Պուլենկի, Դելիբի, Ա. Բաբաջանյանի, Ն. Զարիֆյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Կոնցերտմայստերը դաշնակահար, Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանն է:

«Մեծ հուզմունքով ու ուրախությամբ եմ պատրաստվում երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Ուրախ եմ, որ կկարողանամ հայ ունկնդրին ներկայանալ իմ արվեստով։ Ընտրել եմ այնպիսի ծրագիր, որը, վստահաբար, դուր կգա հանդիսատեսին, այնպես որ՝ սիրով կսպասեմ բոլորին»,-նշում է Գոհար Հակոբյանը, ով իր արտերկրի բոլոր ելույթներին պարտադիր ներկայացնում է հայ կոմպոզիտորների գործերը։
--

Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանը առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում։

Բելառուսում ստեղծագործող երգչուհու երևանյան մենահամերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին:

Համերգին կհնչեն Բախի, Բելլինիի, Պուչինիի, Ռոսսինիի, Դոնիցետտիի, Գունոյի, Պուլենկի, Դելիբի, Ա. Բաբաջանյանի, Ն. Զարիֆյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Կոնցերտմայստերը դաշնակահար, Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանն է:

«Մեծ հուզմունքով ու ուրախությամբ եմ պատրաստվում երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Ուրախ եմ, որ կկարողանամ հայ ունկնդրին ներկայանալ իմ արվեստով։ Ընտրել եմ այնպիսի ծրագիր, որը, վստահաբար, դուր կգա հանդիսատեսին, այնպես որ՝ սիրով կսպասեմ բոլորին»,- նշում է Գոհար Հակոբյանը, ով իր արտերկրի բոլոր ելույթներին պարտադիր ներկայացնում է հայ կոմպոզիտորների գործերը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում