Հայաստանի ԱԳՆ-ն Տեղ գյուղի շրջանում ադրբեջանական զինվորականների գործողությունները Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է որակել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Գերատեսչությունը հայտնել է, որ Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ զինծառայողները պատասխան գործողություններ են ձեռնարկել և պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Կան զոհեր և վիրավորներ: Նշվում է, որ ադրբեջանական կողմի նշված ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս տեղում ծագած խնդիրները կառուցողական բանակցությունների միջոցով լուծելու հայկական կողմի նախկինում արտահայտված պատրաստակամության: «Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հան
ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել
12 апреля 202312 апр 2023
2 мин