Սահմանին սկսված փոխհրաձգության հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ անձնակազմը՝ տարհանվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ՝ ժամը 17:15-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է սկսվել։ «Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար ընկերությունը ստիպված դադարեցրել է հանքավայրի շահագործումը և տարհանել ողջ անձնակազմին։ Հանքավայրն այս պահին չի գործում», - հայտնեց Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Այսօր ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։ Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հին
Սահմանային փոխհրաձգության հետևանքով դադարեցվել է Սոթքի շահագործումը
12 апреля 202312 апр 2023
1 мин