Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանցի զինվորականները թուրքական ԱԹՍ-ների օգտագործման դասընթաց են անցել

Ադրբեջանի և Ղրղզստանի զինծառայողները Թուրքիայում «Bayraktar Akinci» անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթաց են անցել: Այս մասին հայտնել է թուրքական «BaykarTech» ընկերությունը:

«Ուսումնառությունն ավարտած թուրք, ադրբեջանցի և ղրղզ զինվորականները «Bayraktar Akinci»-ի հետ կծառայեն իրենց երկրին»,-հայտնել են թուրքական ընկերությունից:

Ադրբեջանցի զինվորականները 2022 թվականի հուլիսի 31-ին մասնակցել են նաև թուրքական նորագույն ԱԹՍ-ի շահագործման դասընթացներին։ Միջոցառումն անցկացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

2021 թվականի օգոստոսին Armenia Todayհայտնել էր Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ նորագույն «Bayraktar Akinci»՝ հարվածային անօդաչու թռչող սարքի հայտնվելու մասին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում