Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանը կրակ է բացել Տեղ համայնքի հատվածում․ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նշվում է, որ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Հայտնում են, որ ՊՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին վիրահատում են։

Այսօր ավելի վաղ  Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։

Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Կառավարության ապրիլի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Տեղ-Կոռնիձոր հատվածում 12 կմ-անոց հատվածը, հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում