Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների և դիվանձնագիր ունեցողների համար պետք է բացվի ամռան սկիզբ. Ռուբինյան

Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար պետք է բացվի այս ամռան սկզբին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու համար, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում: «Թուրքական կողմը հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում է դրան: Համենայն դեպս՝ չի հնչել որևէ պնդում, որ հայտարարությունն ուժի մեջ չէ»,- ասաց Ռուբինյանը: Նշենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է թուրքական կողմից 1993-ի ապրիլից: Ի համերաշխություն Ադրբեջանի՝ Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը այն բանից հետո, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար պետք է բացվի այս ամռան սկզբին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու համար, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում:

«Թուրքական կողմը հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում է դրան: Համենայն դեպս՝ չի հնչել որևէ պնդում, որ հայտարարությունն ուժի մեջ չէ»,- ասաց Ռուբինյանը:

Նշենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է թուրքական կողմից 1993-ի ապրիլից: Ի համերաշխություն Ադրբեջանի՝ Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը այն բանից հետո, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում