Найти тему
538 подписчиков

Երկրաշարժ է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում

Երկրաշարժ է գրացվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում: Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը: Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) ՀՀ ԱԻՆ...

Երկրաշարժ է գրացվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում: Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը: Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2 բալ և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում